Օգոստոսի 31-ի մամլո ասուլիս կոչվածի ժամանակ ժողջանի ժողվրչոն կրկին դիմեց մանիպուլյացիայի և հայտարարեց, որ իր կառավարման 6 տարիներին միջին աշխատավարձը 181 հազար դրամից հասել է 307 հազար դրամի:
Փաշինյանի երեկվա ասուլիսից հետո Ալիևն այլևս որևէ ջանք կարող է չգործադրել, ավելին` միջազգային բոլոր ճնշող կողմերին կարող է հանգիստ դրական պատասխան տալ, վստահ լինելով, որ Փաշինյանը անելու է այն, ինչ հենց ինքն է ցանկանում։
Անկախ այն հանգամանքից, թե Նիկոլ Փաշինյանն ինչ «լոլոներ» կպատմի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրա 9-րդ կետի չկատարման պատասխանատվությունը լղոզելու մասին՝ ակնհայտ է, որ Հայաստանը գոնե այս պահին չի պատրաստվում հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից:
Թվում էր՝ գոնե այն օրը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են դելիմիտացիայի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, երկու մայրաքաղաքներից հնչելու են պոզիտիվ հայտարարություններ:
Հայաստանում ո՛չ տեսնում են, ո՛չ լսում են, ո՛չ էլ ուզում են տեսնել ու լսել, թե որ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը և իր շարժումով ի՞նչ նոր պատմական հնարավորություններ է ստեղծում մյուս պետությունների համար...
«Ազատություն» TV-ով մի տեպորտաժ էի դիտում և անընդհատ ինձ թվում էր՝ ինչ-որ բան սխալ եմ հասկանում, որովհետև այն, ինչ լսում էի, դժվար է պատկերացնել մի երկրում, որը երեք տասնամյակից ավելի պետականության պատմություն ունի:
Հեռուստաեթերում հայտնվող շպարված կարմիր շրթներկով կամ առանց շպարվելու կիսասանրված եվրոպական ոճի, բարալիկ ձայնով և ոսկեղենիկ հայերենով ՀԱՊԿ չլինելու մասին հարցազրույց տվող գեղեցկուհի ռազմական և անվտանգային հարցերով կարկառուն «փորձագետներ», դուք կյանք եք:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...